Տաթեւիկ Ադումյանի նոր սանրվածքը

18:08   10 օգոստոսի, 2018

Հեռուստաէկրաններից հանրությանը հայտնի դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի հետեւորդներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ ճամփորդություններից, գեղեցիկ լուքեր, հրապուրիչ սելֆիներ: Օրերս նա մի լուսանկար էր տեղադրել, որում ներկայացել էր ամուսնու հետ:

Այս անգամ Տաթեւիկը միկրոբլոգի իր էջի story բաժնում հրապարակել է մի լուսանկար, որում դերասանուհին գրկել է իր շանը, իսկ նա ունի բոլորովին նոր սանրվածք: Տաթեւիկը հանդես է եկել հյուսած դրեդներով: Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ Տաթեւիկն իր ամառային հանգստից լուսանկար էր հրապարակել: Դերասանուհու ետնամասում ծովն էր, իսկ ինքը կարճ կիսատաբատով էր, սեւ բլուզով ու սպորտային կոշիկներով: Թերեւս, հանգստանալիս դերասանուհին նախընտրում է առօրյա հագուստ կրել:



© NEWS.am STYLE