Էլեն Ասատրյանի գայթակղիչ street style-ը

18:47   10 օգոստոսի, 2018

Երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը գրեթե ամեն օր ուրախացնում է հետեւորդներին՝ հրապարակելով գայթակղիչ սելֆիներ, գեղեցիկ լուսանկարներ ու տեսանյութեր:

Այս անգամ Էլենը ներկայացրել է լուսանկար, որի միջոցով ցույց է տվել իր առօրեական ոճը, որը հասարակ է, բայց միեւնույն ժամանակ շատ ոճային:



Էլենը նախընտրել է ջինսե կարճ կիսաշրջազգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը: Դերասանուհին այն համադրել է կապույտ բլուզի ու սպորտային կոշիկների հետ:

Ավելի վաղ  սերիալային դերասանուհին հրապարակած հերթական լուսանկարներում հանդես էր եկել երկար, խորը դեկոլտեով, ամառային, ծաղկավոր զգեստով, սակայն լուսանկարում երեւում էին նաեւ դերասանուհու սլացիկ ոտքերը:

Այդ հրապարակումներին կից Էլեն խոսել էր անքնության մասին: Նա գրել էր. «Անքնությունը դա գիշերվա ծաղրն է մարդու հանդեպ........»:



© NEWS.am STYLE