Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը՝ Քայլի Ջենների տարեդարձին (ֆոտո)

19:20   10 օգոստոսի, 2018

Քարդաշյան-Ջեններ գերդաստանը առանձնահատուկ է իր սկանդալներով, բայց միեւնույն ժամանակ ընտանեկան ջերմությամբ ու համախմբվածությամբ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Քարդաշյան-Ջեններ քույրերից կրտսերը՝ Քայլին, այսօր դարձել է 21 տարեկան: Ռեալիթի շոուի աստղն ու բիզնես-լեդին շքեղ խնջույք էր կազմակերպել:

Քիմ Քարդաշյանը Instagram-ի միջոցով նույնպես շնորհավորել է Քայլիին՝ հրապարակելով գեղեցիկ սելֆի:



Լուսանկարին կից Քիմը գրել է. «Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, իմ անուշիկ քույրիկ: Այնքան անսովոր է, որ իմ փոքրիկն արդեն 21 տարեկան է: Այնքան երջանիկ եմ հավերժ ընկերակցել քեզ: Դու միշտ կլինես իմ փոքրիկը. քույրի՛կս, ու ես միշտ կլինեմ քո կողքին՝ անկախ ամեն ինչից»:

Ավելի վաղ հայուհին իր Instagram-ի 115 միլիոն հետեւորդներին ներկայացրել էր նոր լուսանկար, որում հանդես էր եկել բիկինիով: Նա կիսամերկ նստած էր զգեստասենյակի հատակին՝ հայելու առաջ: Լուսանկարում երեւում էին նրա փարթամ բարեմասնությունները:

Հայազգի աստղն իր հրապարակմանը կից գրել էր. «Հմմմ, ի՞նչ եմ հագնելու այսօր»:





© NEWS.am STYLE