Շողեր Թովմասյանը ներկայացել է շքեղ կերպարով (ֆոտո)

19:47   10 օգոստոսի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի հրապուրիչ լուսանկարների, գեղեցիկ սելֆիների շարքը պարբերաբար համալրում է նոր կադրերով:

Այս անգամ սեւահեր գեղեցկուհին ներկայացել է շքեղ լուքով: Զգեստը, որն ընտրել է երիտասարդ դերասանուհին սեւ ու կարմիր գույների համադրությամբ է ու ոտքի վրա բավականին խորը բացվածքով:




Շողերը ամբողջացրել է իր լուքը կարմիր շրթներկով ու բնականին մոտ սանրվածքով: Ի դեպ, Շողերն այն հայուհիներից է, ովքեր հաճախ են ընտրում շրթներկի հենց այս երանգը:

Դերասանուհին որեւ կերպ չի մեկնաբանել լուսանկարը:

Ավելի վաղ նա ներկայացրել էր լուսանկարներ, որոնցում սեւ, փոքրիկ զգեստով էր: Շողերը լուսանկարում վառ դիմահարդարմամբ էր  ու հետաքրքիր, թրենդային կոշիկներով:

Այդ լուսանկարները եւս մեկնաբանության չէր արժանացել դերասանուհու կողմից:





© NEWS.am STYLE