«Փորձեք սիրել». Քանյե Ուեսթը պատասխանել է Դոնալդ Թրամփին քննադատողներին

20:47   10 օգոստոսի, 2018

Քանյե Ուեսթը հյուրընկալվել է «Jimmy Kimmel Live» շոուին ու խոսել է քաղաքականությունից: Ավելին, նա բավականին անսպասելի հայտարարություններ է արել՝ արդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Այս աշխարհում, որում ապրում ենք, կա մոտիվացիայի երկու ձեւ՝ սեր կամ վախ: Զարմիկս կալանավայրում է, նա վատ արարք է գործել, բայց ես շարունակում եմ սիրել նրան» ,- բացատրել է ռեփերը:

Շարունակելով սիրո մասին իր մտորումները՝ Քանյեն շեշտել է, որ Թրամփին այդքան շատ քննադատողները պետք է փորձեն պարզապես սիրել:  



«Պարզապես մտածեք, ես սիրո՞ ուղղությամբ եմ գնում, սա հանուն սիրո՞ է: Մենք ընդհանրապես շատ ենք ատում, իսկ սերն ունակ է շատ բաներ բուժել»,- ավելացրել է Քիմ Քարդաշյանի ամուսինը:

Քանյեն նաեւ անդրադարձել է այն երեւույթին, որ հաճախ ռասսայական պատկանելությունը որոշում է նաեւ քաղաքական կողմնորոշումը: Քանյեի խոսքերով՝ ընդունված է, որ բոլոր աֆրոամերիկացիները պետք է դեմոկրատական կուսակցության կողմնակից լինեն:

«Նա, ով այդ «ստանդարտից» դուրս է, դուրս է շպրտվում այդ համայնքից: Եթե ես բարձրաձայն ասեի, որ հավանում եմ Թրամփին, դա իմ կարիերայի վերջը կլիներ. այպես էին ասում իմ շրջապատի մարդիկ»:

Այն հարցին՝ արդյոք Թրամփը աֆրոամերիկացիների շահերից բխող քաղաքականություն է վարում, Քանյեն խորհրդավոր լռել է:




                                                                                                               Աղբյուրը՝ usatoday

                                                                                Լուսանկարները՝ Instagram-ի, Getty-ի



© NEWS.am STYLE