«Երբեմն ես ավելի շատ գայլ եմ, քան կին». Իվետա Մուկուչյանի «վայրի» կերպարը

21:45   10 օգոստոսի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենապայծառ աստղերից մեկը՝ Իվետա Մուկուչյանը, պարբերանար իր հետեւորդ- երկրպագուներին հիացնում է նոր լուսանկարներով ու հրապարակումներով:

Instagram-ը լավ հարթակ է երգչուհու գործունեությանը հաղորդակից լինելու համար:

Այս անգամ երգչուհին իր միկրոբլոգում հրապարակել է յուրահատուկ լուսանկար, որում հիպի ենթամշակույթին բնորոշ սանրվածքով ու ինքնատիպ դիմահարդարմամաբ է:



Իվետան մեկնաբանել է լուսանկարը՝ անգլերեն լեզվով գրելով. «Երբեմն ես ավելի շատ գայլ եմ, քան կին: Ես դեռ սովորում եմ վերջ տալ ներողություն խնդրել իմ վայրի տեսակի համար»:



Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում կրկին ներկայացել էր լողազգեստով: Գայթակղիչ լուսանկարում երեւում էին նաեւ երգչուհու դաջվածքները:



© NEWS.am STYLE