Գարիկ Մարտիրոսյանի կնոջ պատասխանը իրեն ուղղված սուր քննադատությանը (ֆոտո)

22:15   10 օգոստոսի, 2018

Որքան էլ որեւէ հանրաճանաչ դեմք սիրված լինի հասարակության մի շերտի կողմից, քննադատողների շարքերը միեւնույնն է չի նոսրանա:

Շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը գրեթե ամեն օր սրամիտ ու զվարճալի հրապարակումներով ժպիտներով է լցնում իր հետեւորդների օրը, սակայն պարզվում է՝ ոչ բոլորին է դա դուր գալիս:

Ժաննան պատասխանել է իրեն ուղղված սուր քննադատությանը: Նա լուսանկար է հրապարակել իր Instagram-յան էջում, որում ծովափին է:



«Ավելի վաղ մի նամակ ստացա, որում գրված էր՝ «Դու էլ սուրբն էիր»: Ես իհարկե սուրբ չեմ, իմ ոխերի՛մ ընկեր, բայց քայլում եմ եւ՛ ջրի, եւ՛ ցամաքի վրայով» , - գրել է հումորիստի կինը, ով բազմիցս ապացուցել է՝ հումորի զգացողությամբ չի զիջում ամուսնուն:

Ավելի վաղ Ժաննան Լատվիայից հերթական լուսանկարն էր հրապարակել, որին կից կրկին հումորային գրառում էր կատարել:

Նա գրել էր. «Այն դեպքը, երբ լուսանկարին կից ոչինչ չկա գրելու, ամեն ինչ գրված է լուսանկարի վրա»



© NEWS.am STYLE