Քենդալ ու Քայլի Ջեններների հրապուրիչ լուսանկարը. ողջույն անկողնուց

23:15   10 օգոստոսի, 2018

Քարդաշյան-Ջեններ գերդաստանի քույրերից միակը, ով լրջորեն զբաղվում է մոդելային կարիերայով Քենդալ Ջեններն է:

Ինչպես եւ քույրերը, Քենդալը եւս ողջ աշխարհում գեղեցկության էտալեն է, սակայն իր կառուցվածքով ու ոճով բավականին տարբերվում է փարթամ քույրերից:

Քենդալն այս անգամ լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում, որում ներկայացել է քրոջ՝ Քայլիի հետ: Ի դեպ, Քայլին այսօր դարձավ 21 տարեկան ու բավականին մեծ շուքով տոնեց ծննդյան տարդեարձը:



Լուսանկարը կարմիրի երանգներով է, դրանում անբաժան քույրերն են՝ անկողնում: «Շնորհավոր քույրիկիս 21-ամյակը, պաշտում եմ քո ներկայությունը» , - գրել է սուպերմոդելը:

Քայլին լուսանկար է հրապարակել նաեւ խնջույքից, որում քույրերը ցնցող տեսք ունեն:



Ի դեպ, ավելի վաղ Քենդալը բավականին տհաճ պատմության մեջ էր հայտնվել: Մոդելն ու իր ընկերը՝ բասկետբոլիստ Բեն Սիմոնսը, ճաշել են  Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում:

Հարեւան սեղանին նստած էին մայր ու դուստր, եւ հենց վերջինիս բախտը չի բերել, քանի որ մոդելի շունը, չգիտես ինչու, որոշել է աղջկան կծել: 





© NEWS.am STYLE