Արվեստը՝ երակներով հոսելիս. Նիկոլայ Նիկողոսյանի կյանքի ուրվանկարը

22:27   10 օգոստոսի, 2018

Այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայում 99 տարեկան հասակում մահացել է ՈԴ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը: Այդ մասին հայտնել էր Gazeta-ն: 



Նկարիչը 1944 թվականից բնակվում եւ ստեղծագործում էր Մոսկվայում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը։ 2008 թվականին արժանացել է հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանին, իսկ մեկ տարի անց՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին:

Նիկողոսյանի ստեղծագործություններով հիանում են աշխարհի տարբեր ծայրերի պատկերասրահներում: Նկարիչը նաեւ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է։



Նա շիրմաքարեր է ստեղծել այնպիսի հանրաճանաչ ու տաղանդավոր մարդկանց համար, ինչպիսիք են Լեոնիդ Ենգիբարյանը, Կարո Հալաբյանը եւ այլք:

Նիկողոսյանի մոնումենտալ եւ մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են Երեւանի՝ Միքայել Նալբանդյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի հուշարձանները:





Արժեքավոր են նաև Նիկողոսյանի՝ Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատան շուրջ 30 մահարձանները։ Նա ստեղծել է նաեւ հաստոցային գեղանկարչության գործեր, ինչպես օրինակ «Ինքնանկար կարմիր գլխարկով» ստեղծագործությունը:








                                                                                                  Lուսանկարները՝ Ria.ru,wikipedia



© NEWS.am STYLE