Ճերմակ բիկինիով VARDA-ն՝ եթերային տեսանյութում

00:20   11 օգոստոսի, 2018

VARDA-ն Instagram-ում կարծես նոր թրենդ է սկսել, այն է՝ եթերային տեսանյութեր ռոմանտիկ երաժշտության ներքո:

Կրքոտ լուսանկարներից բացի, փաստորեն, երկրպագուները կարող են հիանալ նաեւ այդ հոլովակներով:

Այս անգամ VARDA-ն քնքուշ կերպարով դանդաղեցրած կադրով վազում է ծովափին:

Տեսանյութում պարուհին ճերմակ բիկինիով ու թափանցիկ վերնազգեստով է, որն էլ ավելի եթերային տեսք է հաղորդում նրան:



Ի դեպ հայուհին նշել է, որ երաժշտությունը, որի ներքո ինքը վայելում է ալիքները, Վիտալի Կոզլովսկու Сияние երգն է:

Ավելի վաղ պարուհին հայտնվել էր ռոմանտիկ տեսանյութում՝ Սեւակ Խանաղյանի երգի ուղեկցությամբ:

«Ապրել երջանկությունից առաջ», - մակագրել էր նուրբ տեսանյութը՝ VARDA-ն:

 



© NEWS.am STYLE