Լիլի Մորտոն ցուցադրել է մերկ կուրծքը

10:33   11 օգոստոսի, 2018

Սկանդալային այս շիկահեր գեղեցկուհին չի վախենում քննադատություններից ու իր հանդեպ վատ մեկնաբանություններից, քանի որ գրեթե ամեն օր Լիլի Մորտոն միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ կառուցվածքը:

Այսօր եւս բացառություն չէ: Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է մերկ կուրծքը: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը կրկին խոսել է սիրո, սիրած էակի համար խենթանալու մասին: Նա ռուսերեն լեզվով գրել է.

«Շրթունքներով հպվել սիրելի մաշկին եւ սիրո բաժակն ըմպել մինչեւ վերջ… Աստված իմ, ի՞նչը կարող է ավելի թանկ լինել, քան խենթանալը միմյանց հանդեպ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլի Մորտոն միկրոբլոգի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է թոփլես՝ անկողնու վրա նստած: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը խոսել էր սիրած էակի հանդեպ տածած անհագ սիրո մասին: Նա ռուսերեն լեզվով գրել էր. «Երբ դու սիրում ես մարդուն, նա երբեք բավարար չէ քեզ: Նա միշտ քիչ է եւ դու ոչ մի կերպ չես կարողոնում նրանից հագենալ: Նա քեզ ավելի շատ է հարկավոր: Շատ շատ! Հոտոտել, շոշափել, ներսից նրան պարզապես կրծել»:



© NEWS.am STYLE