Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի լուսանկարը

11:45   11 օգոստոսի, 2018

Ժաննա Լեւինան, ով պարբերաբար մեզ ուրախացնում է միկրոբլոգի իր էջի լուսանկարներով, Instagram-ում՝ Լատվիայից հերթական զվարճալի լուսանկարն է հրապարակել, որին կից կրկին հումորային գրառում է կատարել:

Նա գրել է. «Եկել ենք Սոչի: Գարիկն իր կերպարում է, ես ճամպրուկի մեջ: Ինչ-որ մեկը պետք է խնայի ընտանեկան բյուջեն!!!!! Ո՞վ, եթե ոչ ես»:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ հանգստանում էր Յուրմալայում: Հայ շոումենը Լատվիայում՝ հուլիսի վերջին կազմակերպել էր «Հումորի շաբաթ», իսկ այժմ պատրաստվում է «Comedy Club փառատոնին», որը տեղի կունենա Երեւանում՝ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին: Հայաստանում նկարահանվելու են հաղորդման թողարկումները՝ ТНТ հեռուստաալիքով հեռարձակվելու համար:



© NEWS.am STYLE