«Ես զգում եմ, որ պատրաստ եմ դիմակայելու ցանկացած վտանգի». Քրիս Հեմսվորթը դարձավ 35 տարեկան

12:08   11 օգոստոսի, 2018

Հոլիվուդում հայտնի ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթն այսօր՝ օգոստոսի 11-ին, նշում է ծննդյան 35-ամյակը: Դերասանին մեծ ճանաչում բերեց «Թոր» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է հենց գլխավոր հերոսին: Ուժեղ, հմայիչ եւ քաջ՝ այսպիսին է Թորը, երկրպագուները Քրիսին եւս հաճախ հենց այդ կերպարի հետ են նույնացնում: Այնուհետեւ Քրիսը ֆիլմերում ավելի հաճախ սկսեց մարմնավորել առնական եւ ուժեղ հերոսների:

Մինչ շատ աղջիկներ եւ կանայք շարունակ երազում են կապուտաչյա այս տղայի մասին, շտապենք նշել, որ Քրիսն ամուսնացած է դերասանուհի Էլզե Պատակիի հետ: Նրանք ունեն 3 զավակ՝ դուստր Ռոզին եւ երկվորյակներ Սաշան ու Տրիստանը:

Քանի որ այսօր շաբաթ է, երեկոն առաջարկում ենք անցկացնել հմայիչ դերասանի մանակցությամբ ֆիլմեր դիտելով՝ «Թոր», «Ծովի սրտում», «Սպիտակաձյունիկն ու որսորդը», «Վրիժառուները» եւ այլն: Իսկ մինչ այդ ներկայացնում ենք Քրիս Հեմսվորթի մտքերից մի քանիսը.

«Իմ կարծիքով կյանքի նպատակը փորձն է եւ լավ մարդ լինելը»:

«Սուպերհերոս լինելն իսկական զվարճանք է»:

«Որքան շատ կոնֆլիկտ եւ հակադրություն ես ունենում կերպարիդ հետ, այնքան աշխատանքդ ավելի հետաքրքիր է դառնում»:

«Երեխաները հաճախ վազվզում են տան անկյուններում՝ ձեւացնելով, թե սուպերհերոսներ են, իսկ ինձ համար սա աշխատանք է դարձել: Ես, իսկապես, հաջողակ եմ»:

«Մանկական շրջանի մեր ապրումները ձեւավորում են մեզ՝ որպես չափահասների»:

«Ես կարեւորում եմ ուժեղ կին առաջնորդների առկայությունը»:

«Ես զգում եմ, որ պատրաստ եմ դիմակայելու ցանկացած վտանգի, որը կծագի իմ առջեւ: Այնպիսի տպավորություն է, ասես ինձ մոտ միշտ մուրճ կա»:

«Ես երեք տարի շարունակ տարօրինակ վարսահարդարումներ եմ ունեցել»:

«Երբ ռեժիսորդ նաեւ դերասան է, դու ավելի հանգիստ ու վստահ ես աշխատում»:

«Ինձ միշտ դուր են եկել այնպիսի ֆիլմերը, որոնք քեզ տեղափոխում են այնպիսի աշխարհ, որը դու երբեք չես տեսել»:

Լուսանկարները՝ Քրիս Հեմսվորթի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE