Ջասթին Թիմբերլեյքը նորություն ունի

14:06   11 օգոստոսի, 2018

Հանրաճանաչ երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքը պատրաստվում է հրապարակել իր առաջին գիրքը՝ «Hindsight & All the things I can’t see in front of me» վերնագրով, որը նշանակում է՝ «Անհեռատեսություն եւ բոլոր այն բաները, որ չեմ տեսնում իմ առջեւ»: Այս մասին երգիչը հայտարարել է իր Instagram-ում՝ ավելացնելով լուսանկար, որով հնարավորություն է տվել իր հետեւորդներին առաջինը տեսնել գրքի կազմը:  

«Սիրելիներս, ես ունեմ նորություն: Ես շատ երկար ժամանակ եմ աշխատել այս ամենի շուրջ եւ ուրախ եմ վերջապես ձեզ ներկայացնելու իմ առաջին գրքի առաջին տեսքը: #Hindsight: Անհամբերությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել այս լուսանկարներով եւ պատմությոններով: Այն լույս կտեսնի հոկտեմբերի 30-ին», - լուսանկարին կից գրել է երգիչը:

Նրա խոսքով գիրքը լինելու է իր կյանքից վերցված դեպքերի ու անձնական լուսանկարների հավաքածու եւ ցույց է տալու անցյալի ու ներկայի ազդեցությունն իր երաժշտության վրա, ներառելու է NSYNC բոյբենդի պատմությունից սկսած, մինչեւ առաջին թոփ չարթերը գրաված «SexyBack» սինգլն ու ստեղծագործելու համար  ոգեշնչման աղբյուրները: Մի խոսքով գիրքն իրենից ներկայացնում է վիզուալ ներթափանցում՝ արտիստի կյանքի ու ստեղծագործական գործընթացի մեջ:



© NEWS.am STYLE