Ընտանի կենդանիների առկայությունը երջանկացնում է մարդկանց եւ մեծացնում հաջողության հնարավորությունները

15:05   11 օգոստոսի, 2018

Եթե տանը պահում եք որեւէ կենդանի, շնորհավորում ենք, քանի որ դուք երջանիկ անձնավորություն եք, իսկ հաջողությունը ձեզ կրկնակի շատ է ժպտում, քան նրանց, ովքեր չունեն ընտանի կենդանիներ: Սա մենք չենք ասում, այս եզրակացությանն է բերել վերջերս իրականացված հարցումը, որն անցկացվել է մոտ 2000 մարդու միջեւ: Նրանցից 1000-ն ունեին ընտանի կենդանիներ, մյուս 1000-ը՝ ոչ:

Այսպիսով, պատահականություն էր դա, թե ոչ, բայց պարզվել է, որ կենդանիներ պահողներն իրենց, գրեթե, միշտ երջանիկ են զգում, ունեն լավ աշխատանք, ավելի հեշտ են ամուսնանում, ավելի առողջ են իրենց զգում, չունեն ճնշման խնդիրներ, իսկ այն միտքը, որ ունեն հավատարիմ ընկեր, նրանց երջանկացնում է: Իսկ  նրանք, ովքեր չունեն կենդանիներ, ավելի են հակված դեպրեսիաների եւ տխրության: Բացի այդ, շատ տերեր խոստովանել են, որ կենդանիների շնորհիվ, հաճախ են քայլում, ակամայից մարզանք են կատարում, իսկ հավատարիմ ընկերոջ առկայությունն օգնում է, որ նրանք երբեք իրենց միայնակ կամ դավաճամված չզգան:

Հոգեբան Քորին Սուիթի խոսքով՝ ընտանի կենդանու հետ մտերմությունը օգնում է մարդուն ունենալ մշտապես լավ տրամադրություն.

«Երբ շոյում եք կենդանուն, դա օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը, իսկ, երբ կենդանին փոխադարձաբար իր սերն է արտահայտում, դա էմոցիոնալ մեծ նշանակություն ունի մարդու համար: Երբ տերն իրեն վատ է զգում, նա կարող է խոսել իր կենդանու հետ, ինչը կհանգստացնի իրեն: Բացի այդ, կենդանիների խնամքը պահանջում է հաճախակի զբոսանք, ինչը շատ օգտակար է նաեւ մարդու ֆիզիկական առողջության համար»:

Դե ինչ, եթե դեռ չունեք ընտանի կենդանի, շտապեք ձեռք բերել նրան եւ հոգատարությամբ խնամել: Հանոզված եղեք՝ նա փոխադարձաբար կպատասխանի ձեզ:)

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ EyeEm, iStockphoto, Hero Image



© NEWS.am STYLE