Անի Լորակի ամուսինն առաջին անգամ մեկնաբանել է իր սկանդալային դավաճանությունը

13:07   11 օգոստոսի, 2018

Ամուսնու դավաճանության բարձրացրած սկանդալը Անի Լորակին հասցրել է նրան, որ դստեր՝ Սոֆիայի հետ փախել է Երուսաղեմ: Երգչուհին որոշել է դստերը փրկել լրատվամիջոցների չափից շատ ուշադրությունից:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Լորակի ամուսինը՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն «բռնվել է» կնոջը դավաճանելու պահին։ Անի Լորակի ամուսնուն տեսագրել էին Կիեւի կարաոկե ակումբներից մեկում մի ուկրաինուհու հետ:

Մուրատին տեսել էին Կիեւի ակումբների մշտական հաճախորդ Յանա Բելյաեւայի հետ ակումբում, որից հետո նրանք միասին տուն էին գնացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ թուրք գործարարը աղջկա համար տուն էր վարձել քաղաքի կենտրոնում ու ըստ ամենայնի՝ դրա վրա ծախսել էր կնոջ փողերը, քանի որ պարզվել է, որ Մուրատի բիզնեսն իրականում Լորակի միջոցների վրա է կառուցված։

Երգչուհու ամուսինը՝ Մուրատ Նալչաջիօղլուն, երկարատեւ լռությունից հետո առաջին անգամ մեկնաբանություն է թողել:

«Ձեր տեսանկյունից մի գնահատեք իմ արարքները, մտքերն ու զգացմունքները: Դուք նույնիսկ կեսը չգիտեք, թե ինչ է կատարվում իմ ներսում», - գրել է Մուրատն իր Instagram-ի story բաժնում՝ տեղադրելով օվկիանոսի մոտ կանգնած մարդու լուսանկար: Թե ինչ է փորձել իր այս գրառումով ասել Մուրատը՝ պարզ չէ: Ի դեպ, նա վերջին մարդն է, ով մեկնաբանել է բարձրացած այդ սկանդալը:

Անիի ու Մուրատի գեղեցիկ հարաբերությունները սկսվել են 2005թ.-ին: Երգչուհին հանգստանում էր Թուրքիայում եւ հյուրանոցում ծանոթանում է համակրելի մենեջերի հետ: Դա սեր էր առաջին հայացքից: Առավոտյան, երբ Լորակը պետք է մեկներ, ապագա ամուսինը խոստովանել է.

«Չգիտեմ կտեսնեմ արդյոք քեզ երբեւէ, բայց կսպասեմ ամբողջ կյանքս! »:

Հարսանիքից հետո Անին ընտրյալի համար Կիեւում գնել է չորս ռեստորան: Ասում են, որ Մուրատը դրանցից մեկն օգտագործում էր սիրուհիների հետ ժամադրությունների համար:

Անին ու Մուրատ Նալչաջիօղլուն ամուսնացած են 2009թ.-ից: Նրանք ամուսնացել են չորս տարի տեւած սիրավեպից հետո: 2011թ.-ին Լորակը լույս աշխարհ է բերել դստերը՝ Սոֆիային:



© NEWS.am STYLE