«Զզվելի է». Սերժ Թանկյանը՝ Շուռնուխի աղմկահարույց դեպքերի մասին

14:22   11 օգոստոսի, 2018

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել: Աշխարհահռչակ հայ երգիչն իր գրառման մեջ անդրադարձել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերին, երբ հարձակվել էին ԼԳԲՏ ակտիվիստի եւ ծեծի ենթարկել:

Սերժ Թանկյանը գրել է. «Այսպիսի հարվածն անընդունելի է որտեղ էլ, որ լինի: Հայաստանում ԼԳՏԲ հարցերի շուրջ արդարություն պետք է հաստատվի՝ հիմնված լուրջ գիտելիքների վրա: Զզվելի է»:



© NEWS.am STYLE