Մարինկա Խաչատրյանը նոր սանրվածք ունի

17:03   11 օգոստոսի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ամառային հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Կապուտաչյա դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է բոլորովին նոր սանրվածքով: Ոճային փոփոխություններից չվախեցող երիտասարդ դերասանուհին նոր սանրվածքի մասին կարծիք է հարցրել իր էջի հետեւորդներից: Մարինկան գրել է. «Հավանու՞մ եք )))»:

Նշենք, որ երեկ Մարինկա Խաչատրյանն ու իր սիրելին նշում էին իրենց հարաբերությունների մեկ տարին: Դերասանուհին ռոմանտիկ ֆոտոշարք էր հրապարակել, որոնց կից լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Արդեն մեկ տարի միասին, սիրում եմ քեզ մինչեւ լուսին եւ հետ»:



© NEWS.am STYLE