Օլգա Բուզովան կրկին մերկացել է

16:37   11 օգոստոսի, 2018

Սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհի, դերասանուհի, դիզայներ, նաեւ երգչուհի Օլգա Բուզովան շարունակում է իր սկանդալային լուսանկարների շարքը: Բուզովան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա բիկինիով ու թոփլես կանգնած է պատշգամբում:

Այս հրապարակմանը կից Օլգան գրել է. «Իմ հիանալի առավոտը արեւոտ Անապայում: Մի քիչ ժամանակ կա քնելու համար… Վերջին երկու օրերի ընթացքում՝ երկու գիշերային թռիչք, հանգստանալ է պետք: Իսկ հետո միանգամից դեպի բեմահարթակ: Հանդիպում ենք երեկոյան «Ամառային էստրադա», այնքան եմ կարոտել մեծ համերգները»:

Ավելի վաղ Օլգա Բուզովան, ով ներկայացել էր լողազգեստով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Ես չեմ սիրում, երբ ինձ խաբում են: Ես չեմ սիրում, երբ խոստանում, ապա միանգամից մոռանում են խոստման մասին: Ես չեմ սիրում այն քաղցր խոսքերը, որոնք կեղծ են: Ինձ հեռու եմ պահում նման մարդկանցից՝ ինքնասիրահարված, սուտ, մեծամիտ մարդկանց»:



© NEWS.am STYLE