«Սերունդների հանդիպումը». Ֆիլիպ Կիրկորովի ու Օլգա Բուզովայի ոճային կերպարները

19:45   11 օգոստոսի, 2018

Ռուսական շոու-բիզնեսի ամենաէպոտաժային կերպարներից մեկը՝ Ֆիլիպ Կիրկորովը բավականին ակտիվ է Instagram-ում:  Երգչի հետեւորդների շարքում շատ են ինչպես երկրպագուները, այնպես էլ քննադատները, որոնք այս անգամ եւս իրենց մասին հիշեցրել են:

Այս անգամ իր միկրոբլոգում երգիչը հրապարակել է լուսանկար երգչուհի-հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ: Լուսանկարում նրանք բավականին վառ, ոճային ու ամռանը համահունչ տեսք ունեն:



Ֆիլիպը նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Սերունդների, տրամադրությունների, ուղղությունների հանդիպում Անապայում: Մեկը այսօր երեկոյան պետք է ուղեւորվի Գելենջիկ, մյուսը պետք է մնա Անապայում, բայց նրանք գիշերը կրկին կհանդիպեն»:

Հետաքրքիր է, որ մեկնաբանությունների դաշտում բացասական կարծքները դրական խոսքերին են հավասարվում, եթե իհարկե չեն գերազանցում դրանք:

Ավելի վաղ Կիրկորովը հրապարակել էր լուսանկար, որտեղ պատկերված էր Մոսկվայի կինոթատրոններից մեկում Աննա Սեդոկովայի եւ այլ գեղեցկուհիների շրջապատում։

Երգիչն ու աղջիկները գնացել էին «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմը դիտելու։



© NEWS.am STYLE