Կրքոտ Քիմ Քարդաշյանի «անկեղծ» լուքը

20:45   11 օգոստոսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չնայած զբաղվածությանը, երբեք չի մոռանում իր երկրպագուներին ապահովել նոր ու կրքոտ լուսանկարների հերթական պաշարով:

37-ամյա հայուհին այս անգամ իր Instagram-ի օգտատեր-երկրպագուներին ներկայացրել է լուսանկար, որում շլացնող տեսք ունի: Քիմը մարմնի փարթամ բաեմասնություններն ընդգծող հանդերձանքով է ներկայացել:



Շքեղ հեռուստաաստղի լուքը բավականին անկեղծ է: Նա ամբողջացրել է տեսքը արեւային ակնոցով, որն այս ամռանը բավականին ակտուալ է նորաձեւության սիրահարների շրջանում:

Քիմը նաեւ մեկնաբանել է հրապուրիչ լուսանկարը՝ գրելով. «Էներգիան երբեք չի ստում, ուստի վստահեք այն զգացուղություններին, որ ունենում եք»:

Ավելի վաղ Քիմը Instagram-ի 115 միլիոն հետեւորդներին ներկայացրել էր նոր լուսանկար, որում հանդես էր եկել բիկինիով:

Նա կիսամերկ նստած էր զգեստասենյակի հատակին՝ հայելու առաջ: Աստղն իր հրապարակմանը կից գրել էր. «Հմմմ, ի՞նչ եմ հագնելու այսօր»:



© NEWS.am STYLE