Բիկինիով Էմիլի Ռատաժկովսկին ցուցադրել է անթերի մարմինը (ֆոտո)

22:17   11 օգոստոսի, 2018

27-ամյա գեղեցկուհի Էմիլի Ռատաժկովսկին աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկն է: Կրքոտ սեւահերը հանգիստ չի տալիս  Instagram-ի իր երկրպագու-հետեւորդներին՝ պարբերաբար հիացնելով նրանց իր սեքսուալ լուսանկարներով:

Էմիլին ամառային հանգիստն է վայելում` այդ ընթացքում ներկայանալով մեկը մյուսից ոճային ու գեղեցիկ լողազգեստներով ու մարմնի անթերի կառուցվածքով հպարտանալով:





Ռատաժկովսկին իր միկրոբլոգում ու story բաժնում տեղադրել է կարճ հոլովակներ, որոնք կարելի է անվերջ նայել ու նայել:



Սուպերմոդելը նաեւ լուսանկար է ներկայացրել միկրոբլոգում, որում ջրային սկուտեր վարելու ունակություններն է ցուցադրել կամ գուցե այլ բան:



Ավելի վաղ Էմիլին շատերին խանդելու առիթ էր տվել՝ ներկայանալով բրազիլացի 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարի հետ:

Նա մեկնաբանել էր լուսանկարը՝ բացահայտելով, որ իրենց երկրպագուներին ինչ-որ նոր անակնկալ է սպասվում. «Այսօր Փարիզում եմ յուրահատուկ տղայի հետ՝ յուրահատուկ պրոյեկտի համար», - մեկնաբանել էր հրապարակումը Ռատաժկովսկին:



© NEWS.am STYLE