«Խելքը երջանկության առաջին նախապայմանն է». VARDA

23:15   11 օգոստոսի, 2018

VARDA-ն Instagram-ի միջոցով հաճախ դիալոգ է սկսում երկրպագու-հետեւորդների հետ, նրանց է ներկայացնում իր առօրյան, կյանքի փորձառությունը, գաղափարենրն ու մտորումները:

Այս անգամ պարուհին իր էջում տեղադրել է սելֆիներ, որոնցում ներկայացել է առանց դիմահարդարման: VARDA-ի կերպարն այս լուսանկարներում բավականին նուրբ է:



«Խելքը, անշուշտ, երջանկության առաջին նախապայմանն է», - հրապարակմանը կից գրել է հայուհին:



Ավելի վաղ նա եթերային տեսանյութ էր հրապարակել, որից հնարավոր չէր աչք կտրել: Տեսանյութում VARDA-ն քնքուշ կերպարով դանդաղեցրած կադրով վազում էր ծովափին:

Նա ճերմակ բիկինիով ու թափանցիկ վերնազգեստով էր, որոնք էլ ավելի եթերային տեսք էին հաղորդում նրան:



© NEWS.am STYLE