Նաիրա Մովսիսյանը ցուցադրել է արեւայրուքը

22:47   11 օգոստոսի, 2018

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Հատկապես վերջերս, երբ վայելում էր ծովափնյա հանգիստը: 

Դերասանուհու էջում գեղեցիկ սելֆիներն ու հրապուրիչ լուսանկարները համալրվում են նորերով, որոնք նկարագրում են նրա ամառային հանգիստը կամ առօրյան:

Նաիրան այս անգամ իր Instagram-ի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է արեւայրուքը: Դերասանուհին որեւէ կերպ չի մակագրել լուսանկարը:

Ավելի վաղ Նաիրան ցույց էր տվել մեծացած դստերը՝ Մարիային:



Հատուկ հավելվածի միջոցով ստեղծված վառ ու զվարճալի լուսանկարները դերասանուհին մակագրել էր հեշթեգների միջոցով:

Նաիրան անգլալեզու հեշթեգներ էր օգտագործել, ինչպես օրինակ «Հանգիստ իմ սիրո հետ», «Ողջույն, Մարիա»:



© NEWS.am STYLE