«Վարդագույնի 50 երանգները». Քայլի Ջենների շքեղ խնջույքը

23:47   11 օգոստոսի, 2018

Քայլի Ջենները ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ, այլեւ ամենահարուստ երիտասարդ կանանցից մեկն է: Դժվար է պատկերացնել, թե ինչ չունի 21-ամյա հեռուստաաստղը: Նրա կյանքով կցանկանար ապրել, թերեւս, նրա ցանկացած հասակակից:

Այս գաղափարն էլ ավելի է ամրապնդվում, երբ հետեւում ենք նրա Instagram-ի հրապարակումներին: Քայլին այս անգամ սիրառատ լուսանկարներ է հրապարակել իր սիրելիի՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ: Նա նաեւ ցուցադրել է՝ ինչպես է անցել իր ծննդյան տարեդարձի խնջույքը:



«Կատարյալ գիշեր» , - մեկնաբանել է շքեղ լուսանկարների շարքը Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը:



Քայլին այսքանով չի սահմանափակվել ու ներկայացրել է իր ծննդյան տարդեարձի կադրերից մի քանիսը:



Հեռուստաաստղը ներկայացրել է զվարճալի տորթը, սրահի ձեւավորումը:





Քայլի ծննդայան խնջույքը կարելի է մեկնաբանել մեկ բառով՝ «վարդագույնի 50 երանգները»:









Ի դեպ, ավելի վաղ Քենդալը՝ Քայլիի քույրը, հրապուրիչ լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում:

Լուսանկարը կարմիրի երանգներով էր, դրանում անբաժան քույրերն էին՝ անկողնում:

«Շնորհավոր քույրիկիս 21-ամյակը, պաշտում եմ քո ներկայությունը» , - գրել էր սուպերմոդելը: 



© NEWS.am STYLE