Հարյուրավոր վարդեր սիրելիից, շքեղ ռետրո մեքենա. Քայլի Ջենների տպավորիչ նվերները

00:20   12 օգոստոսի, 2018

Քայլի Ջենները օգոստոսի 10-ին նշեց ծննդյան 21-ամյակը: Երիտասարդ աստղը բավականին մեծ բարձունքների է հասել, հասցրել է հայտնվել Forbes ամսագրի շապիկին՝ որպես երիտասարդ միլիոնատեր, դուստր է լույս աշխարհ բերել, զարգացրել է իր բիզնեսը:

Բնական է, որ իր ծննդյան տարեդարձին Քայլին չէր մնա առանց տպավորիչ նվերների: Առաջին հերթին նրան զարմացրել է դստեր հայրն ու իր սիրելին՝ ռեփեր Թրեւիս Սքոթը՝ նվիրելով հեռուստաաստղին ոչ թե վարդերի փունջ, այլ մի ողջ այգի:



Թրեւիսն այսքանով չի սահմանափակվել ու Քայլիին է հանձնել սպիտակ ռետրո մեքենայի բանալիները: Մեքենայի գինը, կախված մակնիշից, տատանվում է 25-ից 250 հազար դոլարի սահմաններում:





Վարդագույնի երանգների սիրահարին նվիրել են թանկարժեք վարդագույն տրիցիկլ, որի արժեքը տատանվում է 20-30 հազար դոլարի սահմաններում:



21-ամյա գեղեցկուհու մայրիկը դստերը մեծ ճամպրուկ է նվիրել կոսմետիկ միջոցները պահելու համար: Այն այնքան մեծ է եղել, որ օգտատերերը կատակել են՝ նշելով, որ ավելի ճիշտ կլինի, եթե աստղն այդտեղ պահի իր միլիոնները:



Քայլին կիսվել է այդ լուսանկարով ու մակագրել այն՝ «Մայրիկ, դու խենթ ես»:

Այժմ հեռուստաաստղը ունի պինգ պոնգի սեղան, այն էլ՝ վարդագույն, այն էլ՝ իր անունով:



Քայլին օրվա մեծ մասն անցկացրել է նվերների տուփեր բացելով: Անգամ պարզ չէ, թե մոտավորապես քանի նվեր է ստացել աստղը երկրպագուների, ԶԼՄ-ների կողմից:



Նվերների մեջ եղել են նաեւ թանկարժեք զարդեր, բրենդային զգեստներ, կոշիկներ ու պայուսակներ:



                                                                                                                Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                   Լուսանկարները՝ Instagram, Snapchat

              



© NEWS.am STYLE