Մերի Մակարյանի ամուսնու ռոմանտիկ անակնկալը

13:40   12 օգոստոսի, 2018

Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար հետեւորդ-երկրպագուներին ներկայացնում է իր առօրյան, հմայիչ լուսանկարները:

Այսօր Մերին տոնում է ծննդյան 33 ամյակը: Կնոջ ծննդյան տարեդարծի առթիվ Մերիի ամուսինը՝ Վարդանը, նրան հաճելի անակնկալ է մատուցել՝ սենյակն ու դեպի այն տանող ճանապարհը զարդարելով մոմերով ու վարդի թերթիկներով:

Մերին Instagram-ի էջի story բաժնում տեղադրել է կարճ տեսանյութեր, որոնցում երեւում է ռոմանտիկ ձեւավորումը:



Ի դեպ, Վարդանը նույնպես իր միկրոբլոգի story բաժնում կիսվել է նույն տեսանյութով՝ մակագրելով. «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»:



Ավելի վաղ Մերի Մակարյանն Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում հեռուստահաղորդավարուհին կրում էր ամառային, բաց կապույտ վերնաշապիկ, ջինսե տաբատ, ամառային լայնեզր գլխարկ, իսկ նրա ձեռքերում կար կիթառ:





© NEWS.am STYLE