Էմիլի Ռատաժկովսկին լոգասենյակում ցուցադրել է սլացիկ ոտքերը

14:40   12 օգոստոսի, 2018

Կրքոտ սեւահերը հանգիստ չի տալիս  Instagram-ի իր երկրպագու-հետեւորդներին՝ գրեթե ամեն օր «տանջելով» նրանց իր գայթակղիչ լուսանկարներով:

Այս անգամ 27-ամյա սուպերմոդելը, ի զարմանաս բոլորի, ներկայացելէ զգեստով, այլ ոչ թե կիսամերկ: Ուլտրա կարճ կարմիր շրջազգեստն ընդգծել է մոդելի անթերի, սլացիկ ոտքերը:



Գեղեցկուհին լուսանկարում շքեղ լոգասենյակում է: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակամանը կից գրելով. «Մարմարը երբեք շատ չի լինում»:

Ավելի վաղ շքեղության սիրահար Էմիլին հրապարակել էր լուսանկարներ ամառային ակտիվ հանգստից:

Ռատաժկովսկին իր միկրոբլոգում ու story բաժնում տեղադրել էր կարճ հոլովակներ, որոնք կարելի է անվերջ նայել ու նայել:



Սուպերմոդելը նաեւ լուսանկար էր ներկայացրել միկրոբլոգում, որում ջրային սկուտեր վարելու ունակություններն էր ցուցադրել կամ գուցե այլ բան: 



© NEWS.am STYLE