Թինա Կանդելակին խնդրել է գնահատել իր հանդերձանքները (ֆոտո)

16:47   12 օգոստոսի, 2018

Թինա Կանդելակին, ով Instagram-ում 1,7 մլն. հետևորդ ունի, հաճախ է նրանց ներկայացնում իր կողմից այդքան սիրված մարզումները, հմայիչ ու վառ լուքերն եւ ընդհանրապես իր առօրյան:

Այս անգամ Թինան լուսանկարների շարք է հրապարակել միկրոբլոգում: Յուրաքանչյուր լուսանկարում հաղորդավարուհին ներկայացել է տարբեր լուքերով:



Կերպարները, սակայն, ունեն մեկ ընդհանրություն. դրանք բոլորն էլ դասական են, բայց պարունակում են մեկ վառ գունավորմամբ դետալ:



Լուքերից մեկում դրանք կոշիկներեն են, մյուսում կարմիր կիսաշրջազգեստը, երրորդում վառ բլուզը:

Թինան նաեւ մեկնաբանել է լուսանկարները՝ հրապարակմանը կից գրելով. «Նորից ձեր սիրած լուքերի մենամարտը: Առաջի՞նը, երկրո՞րդը, թե՞ երրորդը: Ի՞նչ կասեք»:



Օգտատերերի ձայները բաշխվել են գրեթե հավասարաչափ:

Իսկ դուք Թինայի ո՞ր լուքը հավանեցիք:

Ի դեպ, վերջերս 42-ամյա հաղորդավարուհին կիսվել էր մարզմումների ընթացքում արված կադրերով: Նա օգտագործում էր բավականին ծանր քաշեր:





© NEWS.am STYLE