Ամալ եւ Ջորջ Քլունիները, թերեւս, հոլիվուդի ամենառոմանտիկ, ամենահամապատասխան զույգերից մեկն են: Նրանց հաճախ կարելի է տեսնել շքեղ ընթրիքների մասնակցելիս կամ պարզապես միասին զբոսնելիս:
Այս անգամ էլեգանտ զույգը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում, երբ 57-ամյա դերասանն ու նրա կինը վայելում էին հանգիստը հյուսիսային Իտալիայի հրաշագեղ վայրերից մեկում՝ Կոմո լճում:
Հոլիվուդյան աստղն իր սիրելիին տարել էր ռոմանտիկ ընթրիքի, իսկ վերջինս, ինչպես միշտ, աչքի էր ընկել իր նրբաճաշակությամբ՝ ընտրելով երկարափեշ, եթերային, շքեղ, դեղին զգեստ:
Զգեստին յուրահատկություն էր հաղորդում ոտքի վրայի բավականին խոր բացվածքը:
Ամալի վարսերն արձակված էին ուսերին: 40-ամյա սեւահերն իր գեղեցկությամբ ու ժպիտով կատարյալ էր դարձրել երեկոն: Ամուսնու հետ ռեստորան մուտք գործելիս Ամալը թեւանցուկ էր նրան, նրբորեն ժպտում էր ու ողջունում ներկաներին:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega -ի