Աննա Դովլաթյանի «արեւոտ» լուսանկարը

19:47   12 օգոստոսի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն Instagram-ի էջում  հաճախ է հրապարակում նուրբ ու պայծառ լուսանկարներ:

Նա նույնիսկ նոր լուսանկարները համապատասխանեցնում է լուսանկարների շարքի ընդհանուր գունային գամմային՝ նրբություն հաղորդելով ողջ միկրոբլոգին:

Այս անգամ նրբագեղ Աննան միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է ամառային լուքով: Լուսանկարում դերասանուհի-հաղորդավարուհին վայելում է իր հանգիստը:



Աննան նախընտրել է ոճային, ծղոտե պայուսակ, որն այս ամռանը չափազանց ակտուալ է: Դերասանուհու լուքի գլխավոր բաղկացուցիչը ճերմակ, նուրբ վերնազգեստն է: Աննան որեւէ կերպ չի մեկնաբանել այս լուսանկարը:

Ավելի վաղ նա հետեւորդներին ներկայացել էր ամառային նորաձեւ զգեստով, կրկին այս ամառվա թրենդ հանդիսացող ամառային կոշիկներով:

Լուսանկարին կից Աննան այդ անգամ եւս գրառում չէր կատարել:



© NEWS.am STYLE