Ալեքսիս Օհանյանի ու դստեր նոր զվարճալի լուսանկարը

20:25   12 օգոստոսի, 2018

Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիրը, ամերիկահայ ինտերնետ գործարար Ալեքսիս Օհանյանը ժամանակ առ ժամանակ Instagram-ի իր էջի լուսանկարների շարքը համալրում է նորերով:

Այդ լուսանկարները հաճախ գործնական բնույթի են, պատմում են գործարարի առօրյայի մասին: Երբմեն էլ նա կիսվում է ընտանեկան լուսանկարներով ու տեսանյութերով, որոնց հերոսուհին սովորաբար փոքրիկ Օլիմպիան է՝ Ալեքսիսի ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դուստրը:

Այս անգամ Ալեքսիսը լուսանկար է հրապարակել, որում Օլիմպիան նրա գրկում է: Հայր ու դուստր բավականին զվարճալի դեմքի արտահայտություն են ընդունել, իսկ փոքրիկի գլխարկն իրենից չափերով մեծ է:



Ալեքսիսը մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Հայրիկի փոքրիկ, քաղցր գորշուկ»: Ի դեպ, Օլիմպիայի գլխարկը նույնպես նմանատիպ գրություն ունի:

Ի դեպ, Ալեքսիսը դստեր համար հայկական գորգ էր գնել, երբ վերջերս Հայաստան էր այցելել։

«Հայկական է (Ես գորգի մասին եմ, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։ Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արևմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Նրա ընտանիքը շատ քիչ բան է պահպանել ցեղասպանությունից հետո, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»,- այսպես էր լուսանկարը մակագրել Օհանյանը։



© NEWS.am STYLE