Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Հարբել եմ»

20:45   12 օգոստոսի, 2018

Երգչուհի Սիլվա Հակոբյանը իր YouTube-յան պաշտոնական ալիքում ներկայացրել է «Հարբել եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգն ու տեսահոլովակը հարսանեկան են, իսկ Սիլվան ներկայացել է հարսի դերում:

Երգի հեղինակը երգչուհու քույրն է՝ Մանե Հակոբյանը, գործիքավորումն արել է եղբայրը՝ Էդգար Հակոբյանը:

Իր Instagram-յան էջում Սիլվան հրապարակել է կադրեր տեսահոկոլվակից՝ դրանց կից գրելով. «Շնորհակալ եմ ողջ աշխատանքային թիմին եւ անհամբերությամբ սպասում եմ ձեր կարծիքներին»:



© NEWS.am STYLE