Քորթնիի արցունքները, Քլոեի «աստվածային գործը». Քիմ Քարդաշյանը նոր անոնս է ներկայացրել

21:35   12 օգոստոսի, 2018

«Քարդաշյանների ընտանիքը» (Keeping up with the Kardashians) ռեալիթի-շոուի 15-րդ եթերաշրջանի սկիզբը բարի չէր Քորթնի Քարդաշյանի համար: Հենց առաջին սերիայի ընթացքում Քիմն ու Քորթնին բուռն վիճաբանություն ունեցան ընտանեկան ֆոտոսեսիայի պատճառով:

Պատմությունն այսքանով չի ավարտվում, քույրերի հակամարտությունը շարունակվում է, իսկ Քլոեն պարզապես չգիտի, թե որ քրոջը պաշտպանի: Եվ այսպես, Քիմ Քարդաշյանն իր Instagram-յան էջում հրապարակել է շոուի ավանդական դարձած նոր անոնսը:

Հոլովակի ամենահետաքրքիր պահերից է այն, թե ինչպես է Քորթնին լալիս, իսկ Քիմը շարունակում է ճնշել նրան:

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)


Քլոեն շեշտում է, որ իրենք ընտանեկան հոգեբանի կարիք ունեն, սակայն ավագ քույրն այդ տեսակետի հետ համաձայն չէ. նա կարծում է, որ անկեղծ զրույցը քույրերի միջեւ պետք է որ բավարար լինի:

Մինչ այդտեղ կրքերը թեժանում են, Քլոեն ու Քորթնիի նախկին սերն ու երեխաների հայրը՝ Սքոթ Դիսիկին, «արվեստի գործեր» են ստեղծում՝ նկարելով հենց գետնին:

Քլոեի «ստեղծագորությունը» տեսնելով Սքոթը բղավում է. «Օ, սա նման է Հիսուսի աշխատանքին»: Մեկնաբանություններում օգտատերերից շատերը կարծիք են հայտնել, որ հենց Քլոեն ու Սքոթն են համ ու հոտ հաղորդում հեռուստաշոուին:

Ի դեպ, վերջերս Քիմը իր Instagram-ի օգտատեր-երկրպագուներին ներկայացրել էր լուսանկար, որում շլացնող տեսք ուներ: Հայուհին մարմնի փարթամ բաեմասնություններն ընդգծող, կիսաթափանցիկ հանդերձանքով էր ներկայացել: 



© NEWS.am STYLE