ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   16 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ

Աստղերն այսօր անակնկալներով օր են պատրաստել ձեզ համար։ Դրանք կներխուժեն ձեր կյանք այն ժամանակ, երբ դուք ամենաքիչն եք սպասում փոփոխությունների: 

ՑԼԵՐ

Հնարավոր է՝ այսօր ձեր սիրելին ձեզ ճիշտ չհասկանա, ուստի երեկոն չփչացնելու համար արժե հետեւել խոսքերին, շարժումներին եւ անգամ դեմքի արտահայտությանը: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը հուշում են այսօր դիմել ամենախենթ արարքների: Եվ եթե հակված եք ռոմանտիկ հանդիպումների, ապա պետք է պատրաստ լինել ցանկացած բանի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր վեճերը բացառված չեն, եւ որպեսզի խուսափեք դրանցից, ավելի լավ է՝ խուսափեք նախաձեռնողականություն դրեւորել: Թողեք դա ձեր զուգընկերոջը: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր առավելագույնս անկեղծ եղեք ձեր սիրելի անձնավորության հետ եւ փորձեք ընդհանուր հայտարարի գալ՝ կապված ձեր հետագա հարաբերությունների հետ: 

ԿՈՒՅՍԵՐ

Պետք է հիշել, որ սիրային հարցերում խաղերը նման են կրակի հետ խաղալուն. հնարավոր է այրվել: Մի փոքր անմեղ սեթեւեթանքը չի խանգարի, սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի այն շատ հեռուն չգնա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե դեռ չեք գտել ձեր կեսին, ապա այսօրը բարենպաստ է նոր ծանոթություններ հաստատելու եւ հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ավելի շատ ձեր օգնության կարիքը կունենա, քան երբեւէ: Դա ձեզ կստիպի մտածել, թե որքանով է նա ինքնուրույն մարդ: Փորձեք այնպես անել, որ նա դառնա այդպիսին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ինքն իրեն անակնկալ մատուցել, ինչի արդյունքում ստիպված կլինեք վճարել մի կլորիկ գումար: Սակայն այսօր լավ կլինի` առատաձեռն լինեք. այդպես եւ նրան կերջանկացնեք, եւ ավելի վառ ապագա կստեղծեք ձեր հարաբերությունների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր պետք է հստակ սահման զատեք ընկերության եւ սիրո միջեւ: Պետք չէ անցնել սահմանները` ընկերը ընկեր է, սերը` սեր: Այս հասկացությունների միախառնումը լավ բանի չի բերի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի հասկանալ, թե ինչ են կարծում ձեր մտերիմները ձեր սիրելիի մասին: Սակայն մեկընդմիտ հիշեք` այդ անձնավորության հետ դուք եք ապրելու, ոչ թե ձեր հարազատները:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ բավականին նուրբ զգացմունք եք տածում ձեր սիրելիի հանդեպ: Այդ զգացմունքը պետք է ամուր պահել եւ փայփայել, որպեսզի այն երբեք չխառնվի մյուս զգացմունքների հետ:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE