ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր մի ստիպեք սիրելիին անվերջ ձեզ վրա ուշադրություն դարձնել: Դրանից նա կարող է բարկանալ: Թույլ տվեք նրան ավարտին հասցնել գործերը, իսկ հետո նա կկարողանա իր ողջ ժամանակը ձեզ տրամադրել:

ՑԼԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր որոշ գործողություններ ճիշտ չեն: Դա կփաստեն նաեւ ձեր մտերիմները: Մնում է հուսալ, որ ժամանակի ընթացքում դուք գետի ճիշտ հունով կհոսեք…

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ կսկսի տհաճություն պատճառել ձեր սիրելիի այն հատկանիշը, որով միշտ հիացել եք: Դժվար է ասել, թե ինչու այդպես կլինի, սակայն ճիշտ մի ասացվածք կա` սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է… եւ ճիշտ հակառակը…

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք կսկսեք խանդել ձեր սիրելիին ձեր լավագույն ընկերոջ հետ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս զրուցել ոչ թե սիրելիի, այլ ընկերոջ հետ: Նա ձեզ ավելի ճիշտ կհասկանա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք համոզվա՞ծ եք, որ ձեր կողքին ճիշտ մարդ է գտնվում: Այսօր հրաշալի օր է որոշումներ կայացնելու համար: Ձեր այսօրվա որոշումից կախված կլինի ձեր ապագան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիին նվերներ մատուցեք Պետք չէ ընկնել ճոխությունների ետեւից. դա կարող է լինել ծաղիկ, փոքրիկ իր, կարեւորը, որ այն լինի մեծ սրտով: Դրանից ձեր սիրելին իրեն շատ երջանիկ կզգա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար «նրբության» տոն կլինի: Համարձակորեն սիրելիին կոչեք նուրբ բառերով եւ հաճախակի հաճոյախոսություններ արեք: Այդպես եւ դուք ձեզ լավ կզգաք, եւ նա:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ որքան էլ բարդ լինեն սիրելիի հետ հարաբերությունները, առանց նրա դուք ձեզ ավելի վատ եք զգում:  Այնպես որ` դուք պետք է ամեն ինչ անեք, որպեսզի հաշտվեք նրա հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփվելիս կարող են տարաձայնություններ առաջանալ, քանի որ ձեզ թվում է, թե դուք այլ աշխարհից եք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր տանը կարող եք աղմուկ բարձրացնել ինչ-որ կորած իրի պատճառով, սակայն աստղերը հուշում են բարկությունն ընտանիքի անդամների վրա թափելու փոխարեն, ավելի լավ փնտրել կորած իրը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր փորձեք լինել այնպիսին, ինչպիսին էիք, երբ ձեզ նոր էին սիրահարվել: Դա թույլ կտա ձեզ վերապրել զգացմունքները, գնահատել ներկայիս իրավիճակը եւ հարթել բոլոր խնդիրները:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին հանուն ձեզ ինչ-որ քայլ կանի: Հնարավոր է` լվանա կեղտոտ ափսեները կամ մաքրի հատակը: Եվ ամեն ինչ հանուն սիրո:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE