Անապատ, շամպայն, ուղղաթիռ. Ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (ֆոտո, վիդեո)

10:38   13 օգոստոսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր:



Մերի Մակարյանն իր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, նոր լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել, որոնցում նա ամուսնու՝ Վարդանի հետ է: Զույգը Մերիի ծննդյան տոնը նշել է անապատում, որտեղ տեղափոխվել են ուղղաթիռով:

Տեղադրած տեսանյութում Մերին ասում է, որ երբեք նման կերպ չէր նշել իր տարեդարձը՝ անապատում եւ շամպայնով:

Ավելի վաղ Մերի Մակարյանն Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում հեռուստահաղորդավարուհին կրում էր ամառային, բաց կապույտ վերնաշապիկ, ջինսե տաբատ, ամառային լայնեզր գլխարկ, իսկ նրա ձեռքերում կար կիթառ:



© NEWS.am STYLE