Լիլիթ Կարապետյանը՝ լողազգեստով

11:17   13 օգոստոսի, 2018

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ի հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որդու՝ Կարենի հետ լուսանկարներ:

Այս անգամ երգչուհին իր միկրոբլոգի էջում, նաեւ story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, հետեւորդների հետ կիսվել է լուսանկարներով, որոնցում նա գտնվում է լողավազանում: Լիլիթը բաց կանաչ լողազգեստով է, կրում է ամառային գլխարկ:

Հմայիչ լուսանկարներից մեկին կից երգչուհին մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Պատահական»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին «փորձում էր ինքն իրեն նկարելով տրամադրությունը փոխել», ինչպես նշել էր հրապարակմանը կից:

Լիլիթը նաեւ կարճ հոլովակ էր տեղադրել իր միկրոբլոգի story բաժնում ու մակագրել էր տեսանյութը՝ գրելով. «Մի փոքր լազվածություն»:



© NEWS.am STYLE