Լուսինե Թովմասյանն ուլտրակարճ զգեստով ցուցադրել է շլացնող կազմվածքը

12:28   13 օգոստոսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր ամառային, ընտանեկան հանգիստն է վայելում Հունաստանում: Գեղոցկուհին Instagram-ի հմայիչ լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ համալրում է նորերով, ներկայացնում է երկրպագուներին իր առօրյան, դստեր ժամանցը, ամուսնու հետ սիրառատ ու ջերմ լուսանկարներ: Այս շարքին ավելացել է նաեւ ամառային հանգստի մասին պատմող ֆոտոշարքը:

Այս անգամ գեղեցկուհին իր միկրոբլոգում, նաեւ story բաժնում տեղադրել է լուսանկարներ կրկին ամառային հանգստից: Story բաժնում հրապարկաված լուսանկարում, որը հասանելի է ընդամենը 24 ժամ, նա ներկայացել է ուլտրակարճ զգեստով, որն էլ ավելի է ընդգծել Լուսինեի ոտքերի սլացիկությունը: Լուսանկարին կից Լուսինե Թովմասյանը որեւէ մեկնաբանություն չի թողել: Իսկ նույն բաժնում հրապարակած հերթական լուսանկարում գեղեցկուհին մեղմ համբուրում է ամուսնուն, իսկ լուսանկարին կից անգլերեն լեզվով գրել է. «Սերն օդում է»:

Ավելի վաղ գեղեցկուհին ընտանեկան հանգստից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր քրոջ՝ Իրինա Թովմասյանի, ամուսնու՝ Արթուրի եւ Իրինայի ամուսնու հետ:

Լուսանկարներից մեկին կից գեղեցկուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Մեր երկուսիս երազանքն էր դեռ մանկուց որ մեր ամուսինները լինեն ընկերներ»:



© NEWS.am STYLE