«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է

13:06   13 օգոստոսի, 2018

Ամերիկուհի, «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է, պնդում է կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը՝ Showbiz 411-ում:

Նա նշում է, որ 76-ամյա երգչուհին լուրջ հիվանդ է: Ֆրանկլինի հարազատները խնդրում են նրա երկրպագուներին աղոթել նրա համար:

2010թ.-ին Ֆրանկլինի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Նրա վերջին ելույթը տեղի է ունեցել 2017թ.-ի նոյեմբերին:

Նա առաջին կինն է, ում անունը հայտնվել է ռոք ըն ռոլի Փառքի դահլիճում: 2008թ.-ին Rolling Stone ամսագիրը նրան ճանաչեց, որպես պատմության մեջ մեծագույն երգչուհի:



© NEWS.am STYLE