Այսօր Ձախլիկների միջազգային օրն է. 15 ամենահայտնի ձախլիկներն աշխարհում (ֆոտո)

14:15   13 օգոստոսի, 2018

Դու ձախլի՞կ ես, ուրեմն՝ շնորհավորում ենք քեզ: Եթե չգիտեիր, տեղեկացնենք՝ օգեստոսի 13-ը համարվում է Ձախլիկների միջազգային օրը, որպեսզի եւս մեկ օր դու կարողանաս ներկայացնել բոլորին, թե ինչ եզակի ես դու, քանի որ ունակ ես գրել, աշխատել, կտրատել եւ, նույնիսկ, նկարել ձախ ձեռքով:

Ձախլիկների միջազգային օրն առաջին անգամ տոնվել է 1976 թ-ին: Այն առաջարկվել է Դին Ռ. Քեմփբելի կողմից, որը Ձախլիկների միջազգային կազմակերպության հինադիրն է:

Այս օրը ստեղծվել է ձախլիկների ունակությունները, առավելություններն ու թերությունները աշխարհին ներկայացնելու նպատակով:  Ձախլիկ մարդիկ կազմում են աշխարհի բնակչության մոտ 15%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 7-րդը ձախլիկ է: Աշխարհահռչակ մարդկաց շրջանում, ի դեպ, ձախլիկությունը եւս տարածված է: Հատուկ այս օրվա համար NEWS.am STYLE-ը փնտրել եւ գտել է այն հայտնիներին, որոնք այսօր նշելու են իրենց տոնը:) Ներկայացնում ենք նրանցից 15-ին:

Փոլ ՄքՔարթնի

Կիանու Ռիվզ

Թոմ Քրուզ

Նիկոլ Քիդման

Օփրա Ուինֆրեյ

Փիրս Բրոսնան

Բրյուս Ուիլիս

Ռոբերտ Դե Նիրո

Մորգան Ֆրիման

Էմինեմ

Ջասթին Բիբեր

Ջուլիա Ռոբերթս

Ջիմ Քերի

Լեդի Գագա

Սիլվեսթր Ստալոնե

Լուսանկարները՝ Faceboօk-ից



© NEWS.am STYLE