«Հունական Աստվածուհու» կերպարով Իրինա Շեյքը փայլել է Իբիցայում

15:03   13 օգոստոսի, 2018

Հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքը ֆուրոր է առաջացրել լուսանկարիչներ՝ Մերտ Ալասի եւ Մարկուս Պիգգոտտի կազմակերպած fashion երեկույթի ժամանակ: Նորաձեւության լուսանկարիչների դուետը հանգստավայրում կազմակերպել էին Metal Mania մեծ միջոցառումը:

Շեյքն այդ երեկույթին ներկայացել է հունական Աստվածուհու կերպարանքով: Նա կրում էր ոսկեգույն զգեստ, որը բաղկացած էր տարբեր մասերից: Իր կերպարը լրացրել էր ոսկեգույն՝ առջեւից բաց, բարձրակրունկ կոշիկներով:  

Նրան ուղեկցում էր Burberry-ի կրեատիվ տնօրենը՝ Տիշին, որը նույնպես ոսկեգույնի մեջ էր:

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE