Անի Երանյանի երաժշտական անակնկալը. Նա անոնսել է նոր տեսահոլովակը

15:33   13 օգոստոսի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ բնակվում է Մոսկվայում, ժամանակավոր դադար է հայտարարել իր դերասանական կարիերայում ու, ինչպես երեւում է, քայլեր է անում երաժշտության ոլորտում, ինչի փորձը նա արդեն ունեցել է: Իր Instagram-ում Անին անոնսել է նոր տեսահոլովակը:

Փոխելով ոլորտը դերասանուհին նաեւ փոխել է բեմական անունը: Այսուհետ նա հանդես կգա ANI’E կեղծանվամբ: Հայտնի է նաեւ երգի անվանումը. «Only you», որը նշանակում է «Միայն դու»: 

Իսկ հրապարակմանը կից Անի Երանյանը ռուսերեն լեզվով մեկնաբանություն է թողել. «Հարգելի ընկերներ, ահա շատ շուտով կլինի երկար սպասված «Only you» երգի տեսահոլովակի պրեմիերան: Սպասու՞մ եք»:

A post shared by ANi’E️ (@ani_yeranyan) on

Երգի կազմի վրա նարնջագույն հագուստով ANI’E-ի ձեռքին տեսնում ենք փայտե ձող: Սա էլ երեւի ակնարկ է սպասվող տեսահոլովակի բովանդակության մասին:



© NEWS.am STYLE