Այս աղջկա բախտը հաստատ բերել է. ինչպե՞ս է տղան դիմահարդարում ընկերուհուն (տեսանյութ)

17:05   13 օգոստոսի, 2018

Համացանցում շատ կարելի է հանդիպել տեսանյութերի, որոնցում աղջիկները դիմահարդարման մարտահրավերներ են նետում իրենց բոյֆրենդներին: Այդ տեսանյութերից շատերում, սակայն, արդյունքը բավականին աղետալի կամ էլ, ուղղակի, շատ զվարճալի է ստացվում, սակայն բլոգեր Էմի-Ռոուզ Ուոլքերի բախտն այս հարցում բերել է: Նրա կողակիցը բավականին լավ է գլուխ հանում make up-ից: Նա սիրելիին այնպես հմուտ է դիմահարդարել, ինչպես չի ստացվում շատ կանանց եւ, նույնիսկ, դիմահարդարների մոտ: Վստահ կարելի է ասել, որ սա «Ընկերս դիմահարդարում է ինձ» հայտնի challenge-ի լավագույն արդյունքներից է:



© NEWS.am STYLE