Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հումորային գրառումը՝ Եվգենի Պետրոսյանի մասին

17:40   13 օգոստոսի, 2018

Ռուսաստանում բնակվող հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ով պարբերաբար մեզ ուրախացնում է միկրոբլոգի իր էջի լուսանկարներով, Instagram-ում հերթական լուսանկարն է հրապարակել, որին կից կրկին հումորային գրառում է կատարել:

Նա գրել է. «Երեկ սրճարանում ինձ բերեցին կարմիր վարդ: Անկեղծ ասած, մտածեցի, որ դա նոր ամուրիից է, հարգելի Եվգենի Պետրոսյանից: Չէ որ նրան դուր են գալիս երիտասարդ աղջիկներն ու կանայք՝ Հումորի զգացումով: Սակայն հետո մատուցողուհին բացատրեց, որ դա սրճարանի դիզայնն է, յուրաքանչյուր սեղանին պետք է լինի կարմիր վարդ: Դե ինչ կարող եմ ասել, մատուցողուհու բախտն այդ օրը բերեց, ինչպես եւ իմը, ես նրան լավ նորության համար լավ թեյավճար թողեցի!»:

Հիշեցնենք, որ հայ շոումենը Լատվիայում՝ հուլիսի վերջին կազմակերպել էր «Հումորի շաբաթ», իսկ այժմ պատրաստվում է «Comedy Club փառատոնին», որը տեղի կունենա Երեւանում՝ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին: Հայաստանում նկարահանվելու են հաղորդման թողարկումները՝ ТНТ հեռուստաալիքով հեռարձակվելու համար:



© NEWS.am STYLE