Բիկինիով անկրկնելի Քենդալ Ջենները՝ Մեքսիկայի ափերին

19:13   13 օգոստոսի, 2018

Քենդալ Ջենները Քարդաշյան-Ջեններ գերդաստանի կանանցից տարբերվում է նրանով, որ լրջորեն զբաղվում է մոդելային բիզնեսով: 22-ամյա սուպերմոդելը արդեն իսկ աշխարհի ամենապահանջվածներից է: Առանց նրա ներկայության չի անցնում գրեթե ոչ մի շքեղ ցուցադրություն:

Այս անգամ մոդելին բռնացրել են Մեքսիկայում, որտեղ նա վայելում էր ամառային հանգիստը բոյֆրենդի՝ Բեն Սիմոնսի հետ:





Քենդալը հաճախ է հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում Kendall + Kylie բրենդի լողազգեստներով:



Բրենդի անվանումն արդեն իսկ հուշում է, որ խոսքը Քենդալի ու նրա կրտսեր քրոջ՝ 21-ամյա Քայլիի սեփական ապրանքանիշի մասին է:

Կապույտ բիկինին համապատասխանում է աստղին՝ ընդգծելով նրա սլացիկ ոտքերը, հասակն ու նրբակազմ մարմինը: Ի դեպ, լողազգեստի արժեքը 139 դոլար է կազմում:



Քենդալն արեւային լոգանք է ընդունել, վայելել ծովի ալիքները: Հեռուստաաստղ-մոդելն ընտրել է սեւ, թրենդային արեւային ակնոց:





Աստղը, դադար առնելով իր դինամիկ ու հագեցած առօրյայից, հասցրել է նաեւ ջրային սկուտեր վարելու ունակությունները ցուցադրել:







                                                                                                           Աղբյուրը՝ Daily Mail


                                                                              Լուսանկարները՝ Backgrid-ի, Splash-ի

 



© NEWS.am STYLE