Բեյոնսեն՝ Versace բրենդի շքեղ հանդերձանքով

19:47   13 օգոստոսի, 2018

Բեյոնսեն ոչ միայն առանձնահատուկ է անկրկնելի ձայնով, այլեւ ոճի ինքնատիպ ընկալմամբ: Աստղը շատերի համար նորաձեւության ու գեղեցկության էտալոն է:

36-ամյա աստղի ամենաաղմկահարույց համերգային կերպարներին արդեն հասցրել ենք անդրադառնալ, սակայն այդ ցուցակին, անշուշտ, կավելանար նաեւ այս լուքը:

Բեյոնսեն իր ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ ելույթ է ունեցել Չիկագոյում՝ կրկին հանդես գալով իր կողմից այդքան սիրված ոսկեգույն ու սեւ երանգների համադրությամբ անսամբլով:



Գրեմմիի մրցանակակիրը R’n’B թագուհին ոտքից գլուխ ներկայացել է Versace բրենդի, բարոկկո ոճի հանդերձանքով: Նրա հանդերձանքը կազմված է եղել Սվարովսկի թանկարժեք քարերով զարդարված բոդիից, կաշվե երկարաճիտ կոշիկներց:

Շքեղության սիրահարի հանդերձանքին, իհարկե, անդրադարձ է կատարել նաեւ աշխարհահռչակ բրենդը Twitter-ում՝ ներկայացնելով կադր, որում երեւում են երգչուհին ու նրա պարի խումբը՝ բոլորն էլ բարոկկո ոճի հանդերձանքներով:



Ի դեպ, վերջերս Բեյոնսեն անկեղծացել էր՝ հայտնվելով Vogue US ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին: Նա պատմել էր իր բարդ ծննդաբերությունների, մարմնի ոչ կատարյալ լինելու, կյանքի դժվարությունների մասին:



Բեյոնսեն նշել էր, որ երեխաների լույս աշխարհ գալուց հետո երկար ժամանակ անցկացրել է հիվանդանոցում ու այդ ողջ ընթացքում ամուսինն իր համար թեւ ու թիկունք է եղել, աճել է որպես մարդ, ամուսին ու հայր:


                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                   Լուսանկարները՝ Twitter



© NEWS.am STYLE