Քիմ Քարդաշյանի ու անուշիկ դստեր ջերմ լուսանկարը

20:13   13 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանն այն աստղերից է, ովքեր մշտապես կարողանում են գրավել հանրության ուշադրությունն ու մնալ հետաքրքիր: Քիմը միաժամանակ շատ դերեր է կատարում, ու դա եւս հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անգամ տարբեր տեսանկյուններից նայել հայուհուն:

Օրինակ այս անգամ Քիմը Instagram-ի գայթակղիչ լուսանկարների շարքում տեղադրել է բոլորովին այլ՝ ջերմ ընտանեկան լուսանկար: Դրանում Քիմը գրկել է Նորթին: Հիմա փոքրիկը 5 տարեկան է, իսկ Քիմի տեղադրած լուսանկարն արխիվային է:



37-ամյա աստղը նաեւ մեկնաբանել է հրապարակումը՝ գրելով. «Իմ փոքրիկ Նորթ, դու այստեղ այնքան փոքրիկ էիր: Դու միշտ իմ փոքրիկն ես մնալու»:

Հեռուստաաստղի հուզիչ գրառումը դիպել է օգտատերերի սրտերին ու նրանցից շատերը մեկնաբանությունների դաշտում հիացմունք են արտահայտել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը Instagram-ի օգտատեր-երկրպագուներին ներկայացրել էր լուսանկար, որում շլացնող տեսք ուներ: Նա մարմնի փարթամ բաեմասնություններն ընդգծող, կիսաթափանցիկ հանդերձանքով էր ներկայացել: 



© NEWS.am STYLE