5 բյութի-թրենդ՝ միայն ամենահամարձակների համար

21:47   13 օգոստոսի, 2018

Նորաձեւության աշխարը չափազանց անկանխատեսելի է: Օրեցօր փոխվում է ոճի ընկալումը, իսկ միմյանցից տարբերվելու ցանկությունը երբեմն վերածվում է մոլուցքի: Համացանցում հաճախ կարելի է հանդիպել բիութի-բլոգերների, սակայն նրանց մեջ որոշները առանձնանում են յուրահատուկ հնարամտությամբ. նրանք գտնում են հազար ու մի միջոց, որոնք երբեմն կարող են նույնիսկ անհեթեթ թվալ:

1. Շուրթեր՝ նեոնից

Եթե դուք կարծում եք, որ շրթներկի դասական երանգներից այն կողմ ալեւս ոչինչ չկա, ապա սխալվում եք: Ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս ընդլայնել երեւակայության սահմանները: Այս շուրթերով հնարավոր չէ գիշերում աննկատ մնալ:



2. Արվեստ՝ շուրթերին

Ձեր սիրելի մուլտհերոսներն ու անգամ մեմերը կարող են հայտնվել ոչ միայն գաջեթներում, այլեւ հենց ձեր շուրթերին: Դիմահարդարման այս տեսակը, թերեւս, ամենազվարճալի մարդկանց համար է:



3.Պարտեզներ՝ աչքերին

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս... կամ այս ամբողջը՝ կոպերին: Հովհաննես Շիրազը, կարծես, հենց այս տեսակ գեղեցկության մասին է խոսել ժամանակին: Իհարկե, այս մոտեցումը ոչ բոլորի սրտով կլինի: Բայց խոստովանեք, որ երեկոյի թագուհին դառնալն այսքանից հետո պարզապես անխուսափելի է:



4. Ծիածան-հոնքեր

Անցում կատարենք դեպի դիմահարդարման հաջորդ փուլ: Սովորական ընդգծված հոնքերն արդեն անցյալում են՝ համենայն դեպս որոշ մարդկանց համար: Գույներ, գույներ, գույներ... դրանք նորաձեւության մեջ ավելի համարձակ, ավելի էքստրավագանտ կիրառումներ են ստանում:



5. Ծիածան-վարսեր

Եթե արդեն հարդարել եք հոնքերը, ձեր շուրթերին նկարված է ամենասիրելի հերոսը, իսկ աչքերը զարդարված են ծաղիկներով ու պատկերներով, ապա համարձակորեն կարելի է մտածել վարսերի մասին: Համացանցի խենթ օգտատերերը գիտեն՝ ինչպես զարմացնել Ձեզ:







                                                                                               Պատրաստեց Սյուզի Մսրյանը

                                                                                             Լուսանկարները՝ Instagram-ից



© NEWS.am STYLE