Ջուսի նոր «խենթ» ու համարձակ սանրվածքը (ֆոտո)

22:17   13 օգոստոսի, 2018

Սկանդալային երգչուհի Ջուսը հայտնի է համարձակ, սկանդալային կերպարների փորձարկումներով, որոնք հանրության շրջանում քննադատությունների, քննարկումների մեծ ալիք են բարձրացնում:

Այսօր, արտաքինի հետ մշտապես փոփոխություններ կատարող երգչուհին իր Instagram-ի էջում ու story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել:



Լուսանկարում Ջուսը նոր՝ իրոկեզ սանրվածքով է, շքեղ ոսկեգույն-մաքսի զգեստով ու իրեն հատուկ վառ դիմահարդարմամբ:



Ջուսը նաեւ տեսանյութ է հրապարակել միկրոբլոգում. հոլովակում ուրախ ու «խենթությունների» սիրահար երգչուհին պառկած է բեմի վրա: Ջուսը մեկնաբանել է հոլովակը՝ գրելով. «Իմ խենթ ելույթը Ազատության հրապարակում»:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ երգչուհին ամուսնության առաջարկ է ստացել: Խոսակցությունները պարզելու նպատակով NEWS.am STYLE-ը կապ էր հաստատել Ջուսի հետ, որը մեզ հետ զրույցում չէր հերքել, որ նման առաջարկ եղել է.

«Դա եղել է մի փաստաբանի կողմից, որն Ուկրաինայից է եւ ինձ երկրպագում է: Բայց, ցավոք, ես նրան մերժեցի եւ ասացի, որ կարող ենք լինել միայն ընկերներ»,-իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանել էր երգչուհին:

 



© NEWS.am STYLE